Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ

Կոկաինի օգտագործումը ծերացնում է ուղեղը

Կոկաինի օգտագործումը ծերացնում է ուղեղը

Քեյմբրիջի համալսարանի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ կոկաին օգտագործողների շրջանում ուղեղի ծերացումն երկու անգամ ավելի արագ է տեղի ունենում, քան նրանց մոտ,ովքեր այն չեն օգտագործում, գրում է Foxnews-ը:

Տարիների ընթացքում ուղեղի ծերանալու հետ մեկտեղ կորում է նաև դրա թաղանթի մեջ առկա գորշ հեղուկը, ինչի հետևանքով առաջ են գալիս հիշողության կորուստը և մի շարք մտավոր ունակությունների անկում:

Կոկաինային կախում ունեցող միջին տարիքի մարդկանց մոտ նկատվում են ծերության տարիքին բնորոշ երևույթներ, ինչը ևս մեկ անգամ վկայում է այդ թմրանյութի` ուղեղի վրա ունեցած վնասակար ազդեցության մասին:

Գիտնականները ռենտգենի միջոցով նկարել են կոկաին օգտագործողների և դրա օգտագործումից զերծ մնացողների ուղեղները:

Ստացված պատկերներից պարզվել է, որ առաջին խմբի մոտ գորշ հեղուկի տարեկան կորուստը երկու անգամ ավելի շատ է, քան երկրորդ խմբի անդամների մոտ:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ